Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, որը տեղակալի հետ միասին հրաժարականի դիմում է ներկայացրել, կիրակի օրը Գյումրի քաղաքի տոնը վերածել էր սեփական բենեֆիսի։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
“Ի դեպ, նոր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը չէր մասնակցում քաղաքի հիմնադրման տոնակատարություններին։ “Ժամանակի” հարցին՝ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Գյումրիի տոնին, նրա մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը պատասխանեց. “Պարեն Բալասանյանը հրավեր չէր ստացել”։ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նաեւ հայտարարել էր, թե գարեջրի գործարանը ժամանակին ինքն է տվել Բալասանյանին։ Այդ առթիվ Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը facebook-ի իր էջում գրել է, որ Ղուկասյանի ասածը հեռու է իրականությունից։ “Այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ, իսկ մինչ այդ եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ-որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատե։ Խոսնակը նաեւ հիշեցրել է, որ Գյումրիի կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, տրվել են Վարդան Ղուկասյանին”,- գրում է “Ժամանակը”: