Ցավում եմ, որ այսօր Թուրքիայում կան Էրդողան ու Դավութօղլու. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ապրիլի 24-ին հայերը հավաքվելու են, իրենք նվագեն, իրեն պարեն: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Դա պարելու տոն չէ, և ցույց է տալիս, թե Էրդողանի մտքի թռիչքն ինչքան կարող է լինել, որ Ցեղասպանության առիթով դրա մասին ասի»,-նշեց նա:

«Եթե Թուրքիայի նախագահը տեսնում է, որ մածունը սպիտակ է ու դրան սև է ասում, ապա պետք է պատկերացնել, թե Թուրքիան ինչ է իրենից ներկայացնում՝ առնվազն Էրդողանի ղեկավարության շրջանակներում: Ցավում եմ, որ այսօր Թուրքիայում կան Էրդողան ու Դավութօղլու, մեկը փորձում է դուր գալ աշխարհին, մյուսը որևէ զգացմունք չի կարողանում թաքցնել, բայց այսօրվա դրությամբ` ունենք այն, ինչ ունենք», – հավելեց նա:




Լրահոս