Այսօր առավոտյան, ժամը 07.57-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են “ՎԱԶ 2112” մակնիշի 97 TA 777 (վարորդ՝ 35-ամյա Ա. Ալեքսանյան) և “Ինֆինիթի” մակնիշի 33 TR 799 պետհամարանիշերի (վարորդ՝ 30-ամյա Վ. Սուվորյան) ավտոմեքենաները, ինչից Ա. Ալեքսանյանը և “ՎԱԶ 2112” ավտոմեքենայի ուղևոր Ա. Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Ա. Ալեքսանյանը՝ Երևանի “Սբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: