51 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարվեց ՀՀ արտգործնախարարության 14241,9 քմ մակերեսով շենքի վաճառքի մասին: Այն գնել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը: Էռնեկյանին պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է 51 մլն 271 հազար 6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Հավանաբար ԱԳՆ-ի շենքի փոխարեն կառուցվելու է 5-աստղանի հյուրանոց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ շենքի վաճառքը լավ գաղափար չէ: «Այստեղ, ըստ երեւույթին, ֆինանսական ուժեղ շահագրգռվածություն եւ հաշվարկներ կան: Բայց մի բան կարող եմ ասել, որ նախարարությանը այստեղից այնտեղ, երեւանցիների լեզվով կոպիտ ասած, տշելը, այդքան էլ ճիշտ չէ: 5 տարին մեկ տեղափոխում են այդ շենքը: Թեեւ մյուս կողմից եթե նախարարությունը լավ աշխատի, ապա ախոռում էլ կաշխատի: Հաճախ արտաքինը չէ, որ որոշում է ներքին բովանդակությունը: Բայց հետաքրքիր է՝ կարո՞ղ է մի օր էլ ՀՀ կառավարության շենքը վաճառեն»,-կատակի տալով՝ պատասխանեց Նավասարդյանը:




Լրահոս