System of a Down խմբի անդամների մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան աշխարհահռչակ System of a Down (SOAD) ռոք խումբը ստեղծվել է 1992 թվականին Լոս Անջելեսում: Սկզբնական անունը եղել է «Soil», այնուհետև` 1995 թվականին վերանվանվել է System of a Down: Խումբը ստեղծել են հայեր Սերժ Թանկյանն ու Դարոն Մալակյանը: Այնուհետև նրանք խումբ են հրավիրել Շավո Օդաջյանին և Էնդի Խաչատուրյանին:  Վերջինս 1977 թվականին լքել է խումբը ձեռքի վնասվածքի պատճառով: Խաչատուրյանին փոխարինել է Ջոն Դոլմայանը: Խումբը նույն կազմով այսօր ևս շարունակում է իր հաղթարշավը` գրավելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող ռոքի սիրահարների սիրտը:

Armlur.am-ը ներկայացնում է խմբի անդամների կենսագրությունը` առանձին-առանձին:

Եվ այսպես, խմբի մենակատար Սերժ Թանկյան: Թանկյանն ամուսնացել է 2012 թվականի ամռանը Մալիբու քաղաքում: Հայտնի երգչի կինը` Անժելա Մադաթյանը, ծնունդով Վանաձորից է:

Jgy6lekt7S0   Q1_N_mqUcoU  pqXe22-Ffxs   lN0LIBMGBj0

2014 թվականին զույգը երեխա է ունեցել:

ldCzL07UMWw  cblpwU1rNKU

Աշխարհահռչակ խմբի կիթառահար Դարոն Մալակյանը, ում հետ միասին Սերժ Թանկյանը ստեղծում է խումբը, ծնվել է 1975-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Դարոն Մալակյանի ծնողները Իրանից և Իրաքից են տեղափոխվել ԱՄՆ: Դարոնը Զեփյուռ և Վարդան Մալակյանների միակ երեխան է: Նրա հայրը` Վարդան Մալակյանը` խորեոգրաֆ, պարող և նկարիչ է, իսկ մայրը` քանդակագործ:

photo_960135  lROxukSTvCw

Դ. Մալակյանը մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։

yearbook1-Noel-Vasquez  5889645593_a319965263_b

x_a6811d00 Y_oKlfoBw0Y

2005թ. դեկտեմբերին Դարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006թ. Դարոն Մալակյանը System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է Scars on Broadway խումբը: Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման էր System of a Down խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Դարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։

2  daron_12

Բայց 2011 թվականին System of a down խումբը վերամիավորվում է և շարունակում իր գործունեությունը մինչ այսօր։ Նրանք մեկնում են հյուրախաղերի և նախկինի պես համաշխարհային հռչակ ունեն։ Դարոն Մալաքյանը զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային՝ «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մետալ կիթառահարները» ցուցակի մեջ։

tumblr_n0asfyxA7a1t25qnro2_500 RXmvCR8Qd9Q

Խմբի մեկ այլ անդամ` բասկիթառահար Շավո Օդաջյանը, ծնվել է 1974 ապրիլի 22-ին Երևանում: Դեռ երիտասարդ ժամանակ Շավոն ծնողների հետ տեղափոխվում է Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։

img_20130117152212_48509   mBo-qnUPvXc

Շավոյի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր նրա տատիկը, սակայն նրա մահվանից հետո, ինչպես Շավոն է ասում, նա կորցրեց իր հավատքը և դադարեց առաջվա պես քնելուց առաջ աղոթել։ Շավո Օդաջյանը սովորել է այն նույն դպրոցում, որտեղ սովորել են Սերժ Թանկյանը և Դարոն Մալակյանը, սակայն տարիքային տարբերության պատճառով դպրոցում նրանց ծանոթանալ չի հաջողվել։

Շավո Օդաջյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: Կինը` Սոնա Ադաջյանը, բավականին գեղեցիկ արտաքին ունի:

eJBPmqMtRMs jY3aRcIkJlw

6785776449_5e24d7a56d  shavo_john_wedding

Շավո Օդաջյանի երեխաները` 8 ամսական Հայկը և 2 տարեկան 9 ամսական Շավոն:

g0dqn2RCfQM -Vf4tPR5vAw

KvDCM1_SsQc AtdFEsFiBVQEEY7dKu3eZ8 F9t-LjcHs04 LruswHm300I N0As8rsO9xU

Իսկ SOAD խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 15-ին: Երբ Ջոնը դարձավ 5 տարեկան, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, այնուհետև` Լոս Անջելես։ Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Օրական 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին ` Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է նվագելու հմտությունները։

Ջոնն ամուսնացել է 2015-ին Դիանա Մադաթյանի հետ, ով Սերժ Թանկյանի կնոջ` Անժելա Մադաթյանի քույրն է և նույնպես ծնունդով Վանաձորից:

YJHdzOITFH8 8rCtaeqAxew

c2dOxYV-cCQ  z0FrgggIHxI

Ջոնի ստեղծագործական զարգացման վրա մեծ ազդեցություն է թողել հայրը, ով նվագում էր հայկական և արաբական երաժշտություն և ջազ: «Երբ ես փոքր էի, իմ հայրը գնում գալիս էր, այստեղ-այնտեղ»,- ասում է Ջոնը:

-3uPGxF7xBc LElMFjKB9AA

Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ: 2006թ. «Դրամ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն թմբկահար»:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ին, աշխարհահռչակ այս խումբը «Արթնացրե´ք հոգիները» խորագրով համերգով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և 100-ամյա տարելիցին:

11115933_805599619510062_1957333690_n 11178433_805599636176727_1025615785_n 600x350xsoaD-LIFE-CONCERT-YERECAN.jpg.pagespeed.ic.nwZQU7leMlSystem-of-a-Down-in-Cologne




Լրահոս