«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, «Հերտա»-ի հետ մրցավեճում (1:0) խփել է հաղթական գոլը: Նա այս կերպ կրկնել է մյունխենցիների նախկին ֆուտբոլիստներ Օլիվեր Կանի ու Մեհմեդ Շոլի ռեկորդները։
«Բավարիա»-ն Գերմանիայի առաջնության 30–րդ տուրից հետո ժամկետից շուտ նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ այդ երկու ֆուտբոլիստները, ինչպես նաև արդեն Շվայնշտայգերը, 8 անգամ դարձել են Գերմանիայի չեմպիոն: Դա ռեկորդ է: