Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ Խաչատուր Գեւորգյանի 3 երինջները եւ նույն գյուղի բնակիչ Մարտիկ Գրիգորյանի մոզին ներկայում գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում՝ Ոսկեպար գետի աջ ափին: Այդ վտանգավոր գոտին ցածրադիր, մեկուսի տարածք է, ուր աշնանը խոտը կանաչ եւ փարթամ է մնացել: Դա էլ հրապուրել է անասուններին: Հակահետեւակային ականի պայթյունից պոկվել է մոզու ոտքը, երինջները գտնվում են նրա կողքին: Նշենք, որ խորհրդային տարիներին այդ տարածքում ադրբեջանական մեքենատրակտորային կայան էր: Այն այժմ փաստացի չեզոք գոտի է եւ ականապատված է: Ոսկեպարցի անասնատերերը ցանկացել են մտնել վտանգավոր տարածք եւ հանել նրանց, սակայն զինվորական հրամանատարությունն արգելել է` երկյուղելով, որ ադրբեջանական զինուժը կարող է նրանց վրա կրակ բացել կամ էլ նրանք կարող են պայթել ականների վրա:
Տավուշ