ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողը հավանաբար կհիշի ամիսներ առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանի տված հարցազրույցը, որտեղ երգչուհին տեղեկացրեց, երգարվեստից բացի, բիզնես գործունեություն ծավալելու մտադրության մասին: Սկզբում մտածում էր սպա-սրահ ունենալու մասին, սակայն հետո մտափոխվեց, ու Հայկոյի հետ սկսեցին տարածք փնտրել իր ապագա խանութ-սրահի համար, որտեղ կվաճառվեն իր իսկ ձեռքով պատրաստված զարդերը: Գեղեցիկ զարդեր ստեղծելուց զատ, Անահիտը նաեւ հագուստի դիզայնով է զբաղվում. նրա զգեստների մեծ մասն էլ կարվում է հենց իր էսքիզներով: Հիմա էլ երգչուհին Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներից մեկի մոտ նկարչության դասերի է գնում, որպեսզի իր պատկերացրած էսքիզներն ինքը նկարի եւ այլ մասնագետի չդիմի:
Ի դեպ, Անահիտը որոշել է, որ ամեն հագուստից ամենաշատը կլինի երկու օրինակ: Մեծ արտադրություն չի լինելու: Մեր հարցին՝ արդյոք գները մատչելի կլինեն, Անահիտը պատասխանեց, որ դրանք հասանելի կլինեն, օրինակ, ուսանողուհիներին կամ շրջանավարտներին. «Նրանք կկարողանան իրենց թույլ տալ երեկոյան զգեստ գնել իմ խանութից»: Անահիտ Սիմոնյանի խանութ-սրահը կբացվի 2013թ. սկզբին, այն կլինի Երեւանում, իսկ կոնկրետ հասցեն Անահիտը կբարձրաձայնի բացումից առաջ:




Լրահոս