Գալիպոլիի կլոունադան մեծապես օգնեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելի լինի հենց Թուրքիայում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, լրջագույն բեկում բերեց Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Վստահ եմ, որ չկա որևէ պետություն, անգամ այն պետությունները, որոնք համարում են, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէր, ուղղակի չեն ճանաչում, որովհետև քաղաքական ու տնտեսական կապերով շաղկապված են Թուրքիայի հետ: Մենք պետք է ունենանք մեր ճանապարհային քարտեզը, թե հետո, վաղվա օրը ինչ ենք անելու, ինչպիսի օրակարգ ենք մենք մշակելու։ Այո, լրջագույն աշխատանք կատարեց երկիրը: Ասեմ, որ Գալիպոլիի կլոունադան նաև մեծապես օգնեց, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ավելի ճանաչելի լինի հենց Թուրքիայի ներսում»,-ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ ունենալու կարևորությունը:

Առավել մանրամասն` տեսանյութում.




Լրահոս