Մեր նախագահի հասցեին վատ բաներ են խոսում, այսինքն` իրանք անաղուհաց քրդի շներ են. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարվող պայքարը պետք է շարունակել նույն ոճով և առաջ գնալ: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, թե պետք է այնպես անել, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը մշտապես Հայաստանի վրա կենտրոնացած լինի:

«Համախմբած լինենք` կհասնենք մեր նպատակին: Եթե ոնց որ էն ժամանակ  դավաճանություն են արել, հիմա էլ անեն, ուրեմն չենք հասնի: Գլխավոր խնդիրն արված է, մնում է մի բան` միայն համախմբվածություն», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե այժմ չկա՞ այդ համախմբվածությունը, Առաքել Մովսիսյանը ընդգծեց. «Չկա: Այսքան ժամանակվա ընթացքում, որ աշխարհին իրենց ուշադրությունը շեղեցին դեպի մեզ, էլի մեր նախագահի հասցեին վատ բաներ են խոսում, այսինքն իրանք անաղուհաց քրդի շներ են»:




Լրահոս