Թուրքիան Բուլղարիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ 1915թ մասին ընդունած բանաձևի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին «խիստ» դատապարտելու արշավը: Այս անգամ Թուրքիայի զայրույթն է հարուցել Բուլղարիան՝ խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում «հայերի զանգվածային ջարդ» տերմինն օգտագործելու համար:

Արդյունքում` Անկարայում Բուլղարիայի դեսպան Կրասիմիր Տուլեչկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, գրում է novinite.com-ը:

Մինչ այդ, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել վերջին մի քանի օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Փաստաթղթի ընդունման մեջ Անկարան մեղադրում է «ուլտրաազգայնական, այլատյաց ու ռասիստական ATAKA կուսակցությանը»:

Բացի այդ, Թուրքիան վախեցնում է, որ Բուլղարիայի այս դիրքորոշումը բացասաբար կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Իր հերթին դեսպան Տուլեչիկը հայտարարել է, որ նա ջանք չի խնայի Թուրքիային համոզելու համար, որ բանաձևը ոչ մի կերպ այդ երկրի դեմ ուղղված չէ:




Լրահոս