«Մարդկանց արյունը քամելու դեմ ձեռնարկվելու են համախմբման միջոցառումներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք բոլորս Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացում մի հոգևոր միասնակնության մեջ յուրահատուկ իրավիճակ ապրեցինք: Վերջին տասնամյակների ընթացքում հազվագյուտ միասնականությամբ հանդես եկանք: Միգուցե սա առիթ դառնա, որ մենք ազգային միասնականության ավանդույթը ներսում օգտագործենք: Օրինակ Հայաստանում գողությունը վերացնելու համար նույնպես միասնականություն դրսևորենք»: Այս մասին ԱԺ-ում  հայտարարությունների ժամին ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Վերջինսի խոսքով` իշխանությունները հրաժարական չեն տալիս և չեն էլ տալու: «Երկրում դեռ մնացել է  ժողովուրդ, որը ուզում է արժանապատիվ ապրել: Մարդկանց արյունը քամելու դեմ ձեռնարկվելու են համախմբման միջոցառումներ: Սրանից պետք է վախենալ»,- իր ելույթում ասաց Տիգրան Ուրիխանյանը:




Լրահոս