ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը կարևորում է լեզվի հարցը: «Լեզուն ոչ միայն հաղորդկացման միջոց է, այլև` ազգային հպարտություն, ինքնություն պահպանելու: Հայաստանում պետական պաշտոնյաները ոտնահարում են իրենց անգրագետ հայերենով: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի` Պոզների հաղորդման մասը: Շատերն են այս ելութից ամոթ զգացել: Շատերը կարող են նրան չընդունել որպես երկրի նախագահ, բայց նա Հայաստանն է ներկայացրել, որը շատ ամոթ է»,- ասաց Մանուկյանը:
«Հեռուտատեսությունները միացրե´ք, լուսամուտներ նայե´ք, այլ հաղորդումներ նայե´ք: Դրանք նայելուց ֆիզիկական ցավ ես ապրում: «Շտո, գդե, կոգդա» եք խաղում, լավ եք անում, բայց եթր մի´ տվեք: Կրթության նախարարն ի՞նչ իրավունք ունի եթերով ռուսերեն խոսել, երբ կա լեզվի մասին օրենք»,- դժգոհեց պատգամավորը: Արամ Մանուկյանի խոսքով` խորհրդարանում ևս չպետք է իրար դիմել «Իչ» մասնիկով, այն դեպքում, երբ հայերեն «յան» մասնիկը շատ մեծ իմաստ ունի իր մեջ: «Պետք է մենք պահպանենք մեր լեզուն»,- եզրափակեց իր ելույթը ՀԱԿ պատգամավորը: