Դորտմունդի «Բորուսիա»-ն նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր: Մյունխենի «Բավարիա»-ն պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում 0:2 հաշվով:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին և առաջ մղել «Բավարիա»-ին:
Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին և 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց: 11 մետրանոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին հյուրերը:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Բավարիա» – «Բորուսիա Դ.»՝ 1:1 (0:2)
Ռոբերտ Լեւանդովսկի, 30 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75
Հեռացում՝ Կեւին Կամպլ («Բորուսիա») 108, երկրորդ դեղին քարտ