Ուսումնասիրություններից հետո պարզ կլինի` գազի սակագինը կնվազի, թե ոչ. Երվան Զախարյանը պարզաբանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց գազի սակագնի հարցը: Նա ցանկացավ հստակ իմանալ, թե սպառողների համար գազի սակագինը նվազելու է, թե ոչ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հարցին պատասխանելիս նշեց, որ սահմանի վրա գազի գնի իջեցումը բանակցությունների արդյունք է:

«Գազի գնի իջեցման հետ կապված փաստաթղթային ձևակերպումներ չկան: Ներքին սպառողի մոտ գազի գնի պահպանման հետ կապված պաշտոնական ոչինչ չի եղել, քանի որ դրա համար կա  հատուկ մարմին և հավանաբար, համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո կլինի վերլուծություն», – նշեց նա:

Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ ճիշտը ներկայացված ընթացակարգն է, դրա հետ միասին հավելելով, որ «Գազպրոմ»-ի մամուլի պատասխանատուն ասել է, թե չի ազդի սպառողի վրա:

«Սա նշանակում է, որ հիմնավորումներ կներկայացնեն հանձնաժողովին, և միայն ուսումնասիրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի». – նշեց Զախարյանը:




Լրահոս