«Ուրախ եմ ձեր հաջողությունների համար». Աշոտյան-Էնֆիաջյան «զրույցը» շարունակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում խոսակցություն էր տեղի ունեցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի միջև: Հարց տալու իր իրավունքից օգտվելով` ԲՀԿ պատգամավորը վերադարձավ թեմային:

«Քանի որ հնարավորություն չունեի կառավարության ներկայացուցչի խոսքից հետո արձագանքել, ստիպված եմ հիմա մի փոքր մանրամասնել: Խոսել եմ բացառապես ծրագրից, գործունեությունից, ֆինանսական թվերից և արդյունավետությունից: Անձնավորված, ի դեմս ես, երբևէ ոչ մի անձի վիրավորանք կամ զրպարտանք չեմ ասել: Այս պարագայում ևս: Քանի որ կրթական ցենզի մասին խոսեցինք, պետք է հավելեմ, որ նույն մասնավոր համակարգում պատիվ եմ ունեցել Քեմբրիջում, Օքսֆորդում ուսանելու, Ստրասբուրգում դասեր անցնելու և այստեղ` Գիտությունների ազգային ակադեմիայում», – նշեց պատգամավորը:

Ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշեց. «Իրականում հարց չհնչեց, բայց արձագանքել պետք է: Շատ ուրախ եմ ձեր կրթագիտական հաջողութունների համար»:




Լրահոս