Համացանցում մեծ տարածում է գտել լուսանկարները, որոնք արվել են Հնդկաստանի Բադխիյադ քաղաքում գրանցված սուֆիական Ուրս փառատոնի ժամանակ: Իսլամի այս ճյուղի հետևորդները իրենց կրոնական ավանդույթների շրջանակներում հմտորեն վնասում են իրենք իրենց հանրության առջև՝ աչքերի մեջ շյուղ են խրում, իսկ մեջքին՝ շամփուրներ, հայտնում է Metro-ն:
Եվ ոչ մի պատվարժան սուֆի այս գործողություններից չի տուժում, նշում են ականատեսները: Համենայնդեպս, հրատարակչությունը նշում է, որ 6-օրյա տոնակատարության ժամանակ նրանցից և ոչ մեկը ոչ մի անգամ չի դիմել բժշկի:
Ամեն օր այս փառատոնին մասնակցելու համար Բադխիյադ են ժամանում իսլամի այս ուղղության հազարավոր հետևորդներ: