ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ալբերտ Օհանջանյանը՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը, այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է: Այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է՝ իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, բարկացավ. «Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք», ապա անջատեց հեռախոսը: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արշալույս Փայտյանը ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը եւ սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ:




Լրահոս