Բեռնատարը շրջվել է. Իրանցի վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի Է ունեցել ՃՏՊ։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չպարզված հանգամանքներում “Վոլվո-75Ա” մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1951 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի բժշկական կենտրոն։ Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։




Լրահոս