Միանգամից 71 թափուր աշխատատեղ ՊԵԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացմանն ու էլեկտրոնայնացմանը զուգահեռ այսօր անհրաժեշտություն են դառնում նաև կադրային, կառուցվածքային բարեփոխումները, աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը և նշել, որ ՊԵԿ-ը միանգամից 71 թափուր աշխատատեղի համար մրցույթ է հայտարարում։
Այս առումով լուրջ միջոցառումներ են անցկացվել նաև այս տարի, մասնավորապես առաջին եռամսյակում Երևանի հարկային տեսչությունների օպտիմալացման արդյունքում կրճատվել են 3 հարկային տեսչություններ”,-ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ասել է նա։
“Արդյունքում 125 հարկային ծառայողներ, ովքեր չեն համապատասխանել կոմիտեի պահանջներին, համաձայն “Աշխատանքային օրենսգրքի”, ազատվել են աշխատանքից: Իսկ երկրորդ եռամսյակում տարածքային հարկային 4 տեսչություններ են վերակազմակերպվել, արդյունքում 133 հարկային ծառայողներ ազատվել են աշխատանքից”,-հավելել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։
Ինչպես նաև Արմեն Ալավերդյանը ասել է, որ նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվում է 3 հիմնական չափանիշներով. մասնագիտական բարձր պատրաստվածություն, համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն:
“Մեր անձնակազմը պետք է պատրաստ լինի և կարողանա վերլուծություններ կատարել ըստ ոլորտների, վեր հանել ռիսկերը, ինչի հիման վրա էլ կիրականացվեն հսկողական գործառույթները”,- ընդգծել է Արմեն Ալավերդյանը:
Համակարգը բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացի շրջանակում ՊԵԿ-ն այսօր աննախադեպ մրցույթ է հայտարարումև միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով:
Թափուր աշխատատեղերի զգալի մասը բաժին է ընկնում մարզերին: Իսկ մրցույթին մասնակցողներն առաջիկա 25 օրերին կարող են արդեն հայտ ներկայացնել ՊԵԿ կադրերի վարչություն:
“Միաժամանակ շարունակվում է ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստման գործընթացը. այս տարի 800 տեսուչ արդեն իսկ ընդգրկված է ուսումնական գործընթացներում”,- ավելացրել է Արմեն Ալավերդյանը։




Լրահոս