Հրապարակ. Շանթի աշխատողներին ստիպում են առեվտուր անել իրենց սուպերմարկետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Շանթ” ընկերության, “Երևան” հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է “Շանթի Յուրա” անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա “Շանթ” ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. “”Շանթ” գնումների քարտերի” վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն “Շանթ” սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներիցև 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:




Լրահոս