Ֆիլիպինցի մարտիկ Մենի Պակյաոյի աջ ուսի վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել, հայտնում է BoxingScene-ը: 36-ամյա մարզիկը վնասել է ուսը Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից առաջ: Վերականգնման համար նրանից կպահանջվի 4-ից 6 ամիս ժամկետ:
Մայիսի 2-ին Պակյաոն դատավորների միաձայն որոշմամբ պարտվեց ամերիկացուն:
Մենամարտից հետո հայտնի է դարձավ, որ Պակյաոյին խանգարել է ուսի վնասվածքը: Հավելենք, որ մինչ մենամարտը մարզիկները հարցաշար են լրացնում, որտեղ վնասվածք ունենալու մասին հարցին Պակյաոն բացասական է պատասխանել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պակյաոյին վնասվածքը թաքցնելու համար Նևադա նահանգի օրենքի համաձայն, կարող է սպառնալ մեկից 4 տարվա ազատազրկում: