Հայաստանի ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պարապմունքների անցկացման համար Երեւան է ժամանել Պաշտպանական ակադեմիաների եւ անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:
Աշխատաժողովին մասնակցում է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պրոֆեսորադասախոսկանա կազմը: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն արդիական գիտելիքներ ու հմտություններ առաջադեմ ռազմական կրթօջախներում կիրառվող դասավանդման մեթոդիկայի, պարապմունքների պլանավորման եւ դրանց արդյունքների գնահատման վերաբերյալ: Աշխատաժողովը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին: