Դանակահարություն Սյունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի և գոտկային հատվածում ծակած-կտրած վերքերով իրենց մոտ են տեղափոխել Խնձորեսկ գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրեն Թելունցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ս. Թելունցին դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Թելունցը: Գ. Շամշյանը հայտնում է, որ դանակահարողն ու դանակահարվածը հորեղբոր տղաներ են: Ոստիկանությունը հայտնաբերել է Ա. Թելունցին, վերջինս էլ ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:  Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս