Իշխանությունների ցինիզմն արդեն հասել է իր գագաթնակետին. ռեժիմը որոշել է ամեն քայլափոխի ծաղրել ժողովրդին: Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում ներկայացնում էր «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ: Բայց «ազգի փրկության» ծրագիրը չանցավ, քանի որ բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Պատահական չէ, որ երբ ընդդիմադիր պատգամավորները ֆինանսների նախարարին հարցրին՝ ՀՀ-ում խայտառակ գնաճի պայմաններում մարդն ինչպես կարող է ապրել 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, Վ. Գաբրիելյանը կցկտուր բացատրեց. «Սպառողական զամբյուղը կազմող շատ ապրանքներ կարելի է գնել նվազագույն աշխատավարձի 7-8%-ով, այսինքն՝ 2500 դրամով»:
Նկատենք, որ դեռեւս հռոմեական կայսրությունն առաջնորդվում էր «հաց եւ տեսարաններ» հայտնի բանաձեւով: Սերժ Սարգսյանի իշխանությունը հավանաբար լավ է սերտել այս խոսքերը. մի կողմից ժողովրդին թողնում են՝ ապրի միայն ցամաք հացով, մյուս կողմից շռնդալից շոուներ ու անհեթեթ միջոցառումներ են կազմակերպում ամեն առիթով՝ հասարակությանը զվարճացնելու, տեսարաններ մատուցելու համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ