«Թե ինչու չառաջադրվեցի, այդ ընթացքում պարոն Ծառուկյանի հետ քննարկումներ են եղել: Ես որոշել եմ այս անգամ չառաջադրել իմ թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում՝ մնալով ԱԺ-ում»:
Սրանից պարզ թերեւս հնարավոր էլ չէր ասել: Երիտասարդ պատգամավորը խոստովանել է այն, ինչ մամուլում գրվել է վերջին ամիսներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արգելել է Գրիգորյանին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, քանի որ Սերժ Սարգսյանը ցանկացել է այնտեղ տեսնել Սամվել Բալասանյանին: Հետո էլ ասում են, թե ԲՀԿ-ն այլընտրանք է, ընդդիմություն է կամ ոչ իշխանական ուժ: Տեսա՞ք, որ ամեն ինչ այնպես է, ինչպես գրել էր մամուլը, այդ թվում եւ «Ժողովուրդ»-ը: Շնորհակալություն Գրիգորյանին անկեղծության համար, որի արդյունքում բացահայտվեց ճշմարտությունը: