«Գրիչը միայն գրելու համար չէ». այս կարգախոսով է առաջնորդվում նկարիչ Վարդան Հովակիմյանը, ով իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում երեկ այցելուներին ներկայացրեց դիմանկարներ, որոնք նկարել է գրիչով:
Վարդան Հովակիմյանը, ով նաեւ մարզիչ է, դերասան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ նկարչությունն իր համար հոբբի է, սակայն այն իր կյանքի մշտական ուղեկիցն է: «Այս ցուցահանդեսի միջոցով ուզում եմ ցույց տալ, որ գրիչով կարելի է ստեղծագործել, նկարել. սա Հայաստանում նորություն է, սովորաբար ցուցահանդեսներում ներկայացվում են յուղաներկով, ջրաներկով նկարված նկարներ»-ասաց Վ.Հովակիմյանը:
Ցուցադրվող նկարներում կարելի է նկատել դեմքեր, ընդգծված աչքեր, ձեռքեր…Այցելուները դիմանկարների շարքում կգտնեն իրենց ծանոթ հայ եւ արտասահմանցի նշանավոր դեմքերի` Փարաջանով, Կարեն Ջանիբեկյան, Լուի դը Ֆյունես…
Վարդան Հովակիմյանը նշում է, որ այսօր ժողովուրդը շատ քաղաքականացված է, եւ ինքը նպատակ ունի մարդկանց տեղափոխել բոլորովին այլ աշխարհ:
Ցուցահանդեսի մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան