Ինչո՞ւ էկոնոմիկայի նախարարը չի մասնակցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարածել է մամուլի հաղորդագրություն` ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված հարցադրումների և դժգոհությունների` թե ինչո՞ւ նախարարները չեն մասնակցում ԱԺ խորհրդարանական լսումներին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի մասնակցել մայիսի 15-ին Ազգային Ժողովում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղի ունեցած Խորհրդարանական լսումներին, քանի որ նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 13-15-ը գտնվում է Թբիլիսիում` ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում:

Խորհրդարանական լսումներին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը»:




Լրահոս