Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանից հետո վաճառքի կհանի հարձակվող Խեսե Ռոդրիգեսի տրանսֆերը: Իսպանական ակումբը, սակայն կպահպանի այն հետ գնելու հնարավորությունը:
Մադրիդյան ակումբում դժգոհ են Խեսեի խաղից և ցանկանում են, որ ֆուտբոլիստը բարելավի խաղային որակներն այլ ակումբում: Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին միակն է ակումբում, ով դեմ է այդ տրանսֆերի կայացմանը: