Բակո Սահակյանը Ֆրանսիայի ԱԺ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի հետ համագործակցությունը համարել է պահանջված՝ հավելելով, որ փոխգործակցության հետագա ընդլայնման համար կան խոստումնալից հեռանկարներ:




Լրահոս