Հաղթեց Արցախի ՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին և քվեարկվեցին դրամաշնորհային մրցույթի հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների ծրագրերը։

«Ցեղասպանություն» անվանակարգերում ներկայացված ծրագրերը մերժվեցին, քանի որ դրանց դեմ արտահայտվեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, մրցութային հանձնաժողովի փորձագետ-անդամ Սուրեն Մանուկյանը, մասնավորապես, նշեց, որ ծրագրերում շատ դեպքերում կարելի է հանդիպել մասնագիտական անհամապատասխանություն։ Մարդիկ ներկայացնում են մի ծրագիր, սակայն նախկինում երբեք նման ծրագրի իրականացման փորձ չունեն։

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ իրենք պետք է ձեռնպահ մնան սիրողական մակարդակի ծրագրեր ֆինանսավորելուց։ Շատ դեպքերում ՀԿ-ները մոռանում են իրենց հասարակական գործունեության բնույթը, և ծրագրի բյուջեի մեծ մասը հատկացնում են որպես աշխատավարձ։

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգում հաղթող ճանաչվեց Արցախում գրանցված «Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս