ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին կակտիվանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, եւ այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեեւ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հավելենք, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել: Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում եւ առայժմ սկսել է կադրեր հավաքագրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս