Նախկինում միջոցառումների «աստղ» Ռիտա Սարգսյանին դուր չի եկել Ռուզաննա Խաչատրյանի ակտիվությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին լարվել են Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փոխհարաբերությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարբեր շրջանակներում արդեն սկսել է բարձրաձայնել, որ պաշտպանության նախարարի կնոջ ակտիվությունն իրեն դուր չի գալիս:

Բանն այն է, որ Ռուզաննա Խաչատրյանը  վերջին ամիսներին բոլոր պաշտոնական միջոցառումների ամենասպասված հյուրն է, լուսանկարվում է ծաղիկներին համապատասխան գույնի վերնազգեստներով, հարցազրույցներ է տալիս, սոցցանցում գրառումներ անում: Իսկ նախկինում նման միջոցառումների «աստղը» Ռիտա Սարգսյանն էր, որը հասցրել էր սիրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանն իր դժգոհությունը այսպես է փաստարկել՝ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել եւ երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս