Օդնոկլասնիկի-ի հերթական զոհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Արարատի բաժնում նոյեմբերի 1-ին՝ ժամը 12.30-ին, Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին “օդնոկլասնիկի” կայքով ծանոթացել է 1986 թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա։ Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի Սերյոժա Ա–ն, մինչ օրս չի վերադարձրել ո՛չ գումարը, ո՛չ էլ ոսկյա շղթաները` պատճառելով նրան 445.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս