Լուիս Էնրիկեն որոշել է մնալ «Բարսելոնա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու երկրպագուները լավ նորություն են ստացել: Ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կմնա իր պաշտոնին առնվազն մեկ մրցաշրջան, հայտնում է Sport հրատարակությունը:

Վերջին ժամանակներս ակումբի նախագահ Բարտոմեուն մի քանի անգամ հանդիպել է մարզչին և քննարկում անցկացրել այս հարցով: Չի կարելի ասել, թե Էնրիկեն գոհ է ամեն ինչից, քանի որ նրա վրա անդրադարձել է նաև Լիոնել Մեսսիի հետ ունեցած կոնֆլիկտը:

Չնայած ամեն ինչին` Լուիս Էնրիկեն պատրաստ է աշխատել մինչ պայմանագրի ավարտը, որը վերջանում է 2016-ի ամռանը:




Լրահոս