ՕԵԿ-ականները որոշել են առիթը բաց չթողնել և Արմեն Երիցյանի «քթից բերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում հերթական վարկային պայմանագրի քննարկման ժամանակ բավական ուշագրավ դեպք է արձանագրվել: Վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվելու է 3.5 մլն դոլար, խորհրդարանում ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Այս համաձայնագրի հետ կապված հարց տվողների եւ ելույթ ունեցողների դերում հանդես են եկել ՕԵԿ խմբակցության պատգամավորները:

Այնպիսի տպավորություն էր, որ նրանք որոշել են Վաչե Տերտերյանի «քթից բերել»: Սակայն իրականում նրանց կռիվը ոչ թե Վաչե Տերտերյանի դեմ էր, այլ նրա ղեկավարի՝ իրենց նախկին կուսակից ԱԻՆՏԿ նախարար Արմեն Երիցյանի: Վերջինս հենց ՕԵԿ-ի կողմից նախարար դարձավ, իսկ երբ այդ կուսակցությունը որոշեց ընդդիմություն խաղալ, Երիցյանը չգնաց նրանց հետ եւ նախընտրեց մնալ նախարար: Այդ օրերից հետո սա առաջին դեպքն էր, երբ Արմեն Երիցյանի նախարարությունը նախագիծ էր բերել խորհրդարան, եւ ակնհայտ էր, որ ՕԵԿ-ականները որոշել էին առիթը բաց չթողնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս