Հայտնի են 1000 խոշոր հարկ վճարողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետեկամուտների կոմիտեն 2012թ. հրապարակել է Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկն առաջին ինը ամիսների ընթացքում։
Նշված ժամանակահատվածում բոլոր 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 394.9 մլրդ դրամի հարկ։ Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է “ՀայՌուսգազարդը”, որը վճարել է 22.6 մլրդ դրամի հարկ: Երկրորդ խոշոր հարկ վճարողը “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն” է՝ 14.797 753 մլրդի հարկ։
Նշենք, որ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զիջել է իր դիրքերը. անցած տարի ընկերությունն էր գլխավորում խոշոր հարկատուների աղյուսակը։ Երրորդ հորիզոնականում է գտնվում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ալեքս Գրիգ” ընկերությունը՝ 13.5 մլրդ դրամ։ Այս ընկերությունը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ 1 հորիզոնականով բարձրացել է, և “Ալեքս Գրիգ”-ի վճարած հարկային ցուցանիշներն աճել են 14%-ով։ Չորրորդ տեղում “Ղ Տելեկոմ” (ապրանքանիշը՝ “Վիվա Սել-ՄՏՍ”) ընկերությունն է՝ 13.3 մլրդ դրամի հարկային վճարումով։ Խոշոր հարկատուների հնգյակը փակում է “Արմենտել” ընկերությունը՝ 9.6 մլրդ դրամով։ Հարկատուների ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ` taxservice .am:




Լրահոս