24-ամյա երիտասարդը ծեծել էր հոր տարիքի մարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով իրենց է դիմել 1956 թ. ծնված Աշոտ Ս.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, 2 անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն եւ պատճառել  վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, Աշոտ Ս.-ին ծեծի ենթարկել եւ  վնասվածքը պատճառել է 1988 թ. ծնված Գեղայր Մ.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:




Լրահոս