Տեխասում ինքնաթիռը մխրճվել է մեքենայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Տեխաս նահանգում ինքնաթիռը վայրէջք կատարելիս մխրճվել է մեքենայի մեջ,- գրում  է NEWSru .com-ը:  Ինքնաթիռի անիվները մխրճվել են մեքենայի վերին հատվածը՝ գրեթե ամբողջությամբ պոկելով տանիքը։ Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել։ Պարզվել է, որ ինքնաթիռը կառավարել է սկսնակ օդաչու, ով թռիչքն իրականացրել է համապատասխան արտոնագիր ստանալու համար։ Օդաչուն ամեն ինչում մեղադրել է մեքենայի վարորդին։ Միջադեպի տեսանյութն արդեն համացանցում է հայտնվել: Այն նկարահանվել է ինքնաթիռի օդաչուի ընկերների կոմղից, ովքեր ցանակցել են “անմահացնել” իրենց ընկերոջ առաջին թռիչքը: 




Լրահոս