«19 հազար ձայն էի ստացել, ինձ ասում էին՝ դու օպոզիցիա ես, չպետք է ընտրվես թաղապետ, ես պնդեցի եւ անցա»:
Հասկացա՞ք, թե համարձակության փորձությունն Ազգային Ժողովի ամենատարեց պատգամավորը երբ է անցել. դեռեւս 90-ականներին: Ու հիմա վստահ կարելի է ասել, որ նա գործող խորհրդարանի ամենահամարձակ պատգամավորն է: Պարզապես խնամքով թաքնված է եղել ու մինչեւ հիմա որեւէ այլ առիթով այդ համարձակությունը չի դրսեւորել: Ափսոս, հետաքրքիր կլիներ: Իսկ ավելի լուրջ. ցավալի է, որ այս մտածողությամբ պատգամավորն իշխող կուսակցության անդամ է: Փաստորեն, հանուն սեփական իրավունքների կռիվ տալը Մինասյանի համար վճռականություն է: Իսկ մենք կարծում էինք՝ անհրաժեշտություն է: