ՀԺ. Գաղտնի դրամահավաք-ճաշկերույթ Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” -ը  գրում է.
“Երեկ Մոսկվայում, գաղտնիության պայմաններում կայացել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք-ճաշկերույթը: Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՍՆ դոլարի նվիրաբերման խոստում: Այս փաստը ,Հայկական ժամանակե-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին”:
Տարօրինակ է, բայց “ՀԺ” թղթակցի հարցմանը ՀՀՀ գրասենյակի մամուլի բաժնից պատասխանել են, որ առաջին անգամ իրենից են լսում ճաշկերույթի մասին: Տարօրինակ է նաև, որ ճաշկերույթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնինչ նրա այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այս տարի նույնպես անցյալ տարվա նման դրամահավաք-ճաշկերույթին ներկա չի եղել Սերժ Սարգսյանը. փոխարենը՝ գնացել էր Մեղրի: Մինչև անցյալ տարի Սարգսյանը միջոցառումը բաց չէր թողնում՝ դա դարձնելով հեռուստաալիքների լուրերի համար առաջին թեման:




Լրահոս