Հայացք. 68 միլիոն 683 860 դրամ՝ դատախազների համազգեստների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել “Դատախազության մասին” ՀՀ օրենքում փոփխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ դատախազի համազգեստ կրեն ոչ միայն կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող, այլեւ բոլոր դատախազները։ 
Հետաքրքիր է նախագծի՝ պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ հատվածը.
Մասնավորապես, պահանջվում է 372 համազգեստ։ Նշվածից 30-ը ԱՊԽ (Արդարադատության պետական խորհրդական) համազգեստներն են։ Յուրաքանչյուր ԱՊԽ համազգեստի գինը կազմում է 384 450 դրամ։ ընդհանուր 30 համազգեստի գումարը կազմում է 11 533 500 դրամ։
Բացի այդ, անհրաժեշտ է 342 սովորական համազգեստ։ Յուրաքանչյուր համազգեստի գինը կազմում է 200 830 դրամ։ Ընդհանուր 342 կոմպլեկտ համազգեստի գումարը կազմում է 68 683 860 դրամ։ Գրում է “Հայացք”։




Լրահոս