Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում):
Մասնակի խավարումը կսկսվի նոյեմբերի 13-ին Գրինվիչի ժամանակով ժամը 19:37:58, իսկ լրիվ խավարումը՝ 20:35:08: Ժամը 22:12:55-ին կլինի առավելագույն փուլը, որը կտևի 4 րոպե 2 վայրկյան: Լրիվ խավարումը կավարտվի 23:48:24, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ նոյեմբերի 14-ին ժամը 00:45:34: Հայաստանից խավարումը չի դիտվելու: