Հազարավոր գյումրեցիներ ոչ միայն անօթեվան են, այլեվ՝ գործազուրկ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում, կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները: Հավանաբար այն պատճառով, որպեսզի կարողանան պետական բյուջեից ստանալ ավելի շատ ֆինանսական միջոցներ: Հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ գիշերօթիկ կամ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունից իրենց երեխաներին հանելու հարցում մեծ դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում ծնողները:
“Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսանյութը քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող կնոջ մասին է, ով նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում “Թռչունյան տուն” մանկատնից:




Լրահոս