Նոյեմբերի 13-ին, ժամը 15.24֊ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 15.50-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազկաթոռին նստած, հայտնաբերել քաղաքացու դին:
Փրկարարները բնակարանում հայտնաբերել են դի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ