«Ո՞վ ա էղել էդ դաշտի մոլախոտը». Աբովյանի քաղաքապետի թեկնածուին ծեծի ենթարկողը պանիր վաճառող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես 62 տարեկան մարդ եմ, ո՞նց կարամ մարդ ծեծեմ: Armlur.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը` անդրադառնալով իրեն ծեծի ենթարկած Կարապետ Մկրտչյանի այն հայտարարությանը, թե իրականում նա է իրեն ծեծի ենթարկել:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով, ինքը պարզապես քայլելիս է եղել Աբովյանի կենտրոնական փողոցով, պանրավաճառ Կարապետ Մկրտչյանը մոտեցել է իրեն, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ու հարվածել. «Գլուխս արյան մեջ կորած է: Ես մինչև հիմա մաքուր, անարատ կյանքով եմ ապրել, լավ համբավ եմ ձեռք բերել, հիմա հանկարծ դարձա խուլիգա՞ն: Դեռ ընտրարշավս էլ չեմ սկսել: Ո՞վ ա էղել էդ մոլախոտը, որ մի հատ էլ էդպիսի բաներ է ասում, թե ես եմ ծեծել իրան»:

Կարապետ Իսրայելյանը նշեց, որ ինքը չի կարողանում հանդուրժել այն վիճակը, որը տիրում է կենտրոնական փողոցում: Խոսքը, ըստ մեր զրուցակցի, Կարապետ Մկրտչյանի` այդ հատվածում տեղադրված պանրի վաճառակետն է, որը, ըստ նրա, տգեղ տեսք է տալիս քաղաքին:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ նախկինում այդ մարդու հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել, իսկ ինքը, որպես կանոն, միայն հայրական ապտակներ է հասցնում երիտասարդներին և երբեք նման միջադեպերի մեջ չի ընկել:

Հիշեցնենք, որ Կարապետ Մկրտչյանը ոստիկանությունում հայտարարել է, թե իրականում Կարապետ Իսրայելյանն է իրեն ծեծի եթարկել: Երկուսին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս