![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/11008520_651615291638282_5500055390629189577_n.jpg)
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Տոնական միջոցառումներից անմասն չի մնացել նաև Գյումրին: Այստեղ քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժոն Գյումրի ՏԶԾ/տարածքային զարգացման ծրագրի/, «ԱՐՄ ստրոնգ» երիտասարդական, ԱՌՏ երիտասարդական եւ բնապահպանական խորհրդատվական ՀԿ-ների հետ համատեղ ժամը 12:00-ից տրվեց հունիսմեկյան միջոցառումների մեկնարկը: Նախ Վարդանանց հրապարակում հնչեց մանկական երաժշտություն, ապա հաջորդեցին ավանդական կավճանկարչությունը, դիմանկարչությունը, խաղերը, մարզիկների եւ գեղարվեստական խմբերի ցուցադրական ելույթները:
Հունիսմեկյան միջոցառումը տեղափոխվեց նաև Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի գործարանում` ցերեկային եւ գիշերային խնամքի կենտրոնների սաների, հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ:Իսկ վերջում՝ երեկոյան դեպի երկինք օդապարիկներ բաց թողնվեցին:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի