ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանն անցյալում 2 անգամ դատապարտված է եղել: Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակից Պետրոսյանը մի անգամ դատապարտվել է խարդախության հոդվածով՝ բնակարանների առքուվաճառքի առիթով: Պատգամավորի թեկնածուն 2009թ.-ից ազատության մեջ է: Զրուցեցինք ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ՀԺԿ-ն սատարում է Էդ. Պետրոսյանին: «Կուսակցությունը չի պաշտպանում: Նա քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել: Բնականաբար, խարդախության համար դատապարտված մարդը ԱԺ-ում տեղ չպետք է ունենա»,-ասաց փոխնախագահը: Ի դեպ, նշենք, որ երեկ Նոր Նորքի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանը եղել է վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում եւ ցուցումներ տվել, որպեսզի ընտրեն Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին: Սակայն Ուլիխանյանը մեզ վստահեցրեց, թե այդ մասին չի խոսել:




Լրահոս