ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվել է «Հարսնաքար»-ի միջադեպի եւ 2001-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատել է. ««Բարգավա՜ճ»-ը, Ուրիխանյանը թռավ»: «Ժողովուրդ»-ը Տիգրան Ուրիխանյանից մեկնաբանություն խնդրեց, թե ինչու է «թռել»: «Չէի սպասում երիտասարդ պատգամավորուհուց նման լկտի արտահայտվելու ձեւ: Թռնելու հետ կապված՝ առաջարկում եմ՝ իր գործելաոճի վրա ուշադրություն դարձնի: Ես մասնակցել եմ նիստին եւ դուրս եմ եկել դրանից շատ ավելի վաղ, երբ քննարկվում էր հարցը: Ես ծայրահեղ դեպքերում եմ բացակայում հանձնաժողովի նիստերից, երբ չափազանց ծանրաբեռնված եմ լինում: Եւ հետո, հաշվետու եմ միայն իմ ղեկավարությանը եւ իմ կուսակիցներին»,-պարզաբանեց Տ. Ուրիխանյանը:
Ի դեպ, նախագիծը չորս կողմ եւ չորս դեմ ձայների հարաբերակցությամբ մերժվեց:




Լրահոս