ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է Դոմբասում Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է Դոնբասում մալազիական Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը. նա Ուկրաինայի ՌՕՈւ նախկին մեխանիկ Եվգենի Ագապովն է, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Քանի որ այժմ վկայի խոսքերի հավաստիության նոր ապացույցներ են հայտնվում, մենք այս փուլում որոշել ենք բացահայտել նրա մասին տեղեկությունը: Այդ վկան էՈւկրաինայի քաղաքացի Ագապով Եվգենի Վլադիմիրովիչն է, ով  ռազմական ծառայություն է տարել Ուկրաինայի ՌՕՈւ ռազմավարական ավիացիայի առաջին ջոկատում` որպես ավիացիոն սպառազինության մեխանիկ: Եվ այժմ նա շարունակում է մնալ պետական պաշտպանության տակ»,- հայտարարել է Մարկինը:




Լրահոս